Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների, վերադարձել է Երևան։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցությունների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է»,- գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը։

Զրուցակիցն ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում։

532