Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շատ երկրների կառավարություններ, որոնք չէին կարող բացահայտ հակաամերիկյան դիրքորոշում ընդունել, բայց Թեհրանի հետ գաղտնի նամակագրության մեջ դատապարտել են ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ,  հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Ըստ իրենց տեղեկությունների՝ շատ երկրներ «արտահայտել են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը այս ռազմական ագրեսիայի վերաբերյալ» նամակագրության կամ ոչ պաշտոնական շփումների միջոցով։

Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ հունիսի 13-ի գիշերը։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ 

221