Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։

Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։

Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը եզրայինի հետ մինչև 2031 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Տեղափոխության դեպքում նա կվաստակի 8 միլիոն եվրո աշխատավարձ։

154