Ալեքսանդր Սոկուրովը Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում կբացի սեփական կինոարվեստանոցը։

Այս մասին հաղորդվում է համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նշված է, որ Սոկուրովի անունը Եվրոպական կինոակադեմիան ներառել է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների ցանկում: 

«Ես զբաղվելու եմ իմ մասնագիտությամբ։ Երիտասարդներին կսովորեցնեմ ռեժիսորական մասնագիտություն, քանի որ ինքս կինոռեժիսոր եմ։ Համալսարանի ռեկտորն ինձ արվեստանոց առաջարկեց, և մենք որոշեցինք, որ դա հնարավոր է»,- ասել է Սոկուրովը Gazeta.ru-ին տված մեկնաբանությունում։

Ավելի վաղ Սոկուրովը արվեստանոցներ բացել է Կաբարդինո-Բալկարյան համալսարանում և Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ​​ինստիտուտում։ Ռեժիսորի այդ ծրագրի շրջանավարտներից են Կանտեմիր Բալագովը, Կիրա Կովալենկոն, Մալիկա Մուսաևան և այլ կինոգործիչներ։

Դեկտեմբերին Սոկուրովը հերքել էր մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները այն մասին, թե պատրաստվում է կինոկարիերան ավարտել։ Կինոռեժիսորը հայտարարել է, որ իր խոսքերը հանված են կոնտեքստից. ինքը խոսել է միայն Ռուսաստանում աշխատելու դժվարությունների մասին։ «Ես ասացի, որ հիմա Ռուսաստանում աշխատելու հնարավորություն չունեմ, նկարահանվելու և դասավանդելու հնարավորություն չունեմ։ Դա այն է, ինչ ես ասել եմ: Ստեղծվում են կյանքի և աշխատանքի համար անհնարին պայմաններ»,- ասել է Սոկուրովը։

Նախորդ տարվա հոկտեմբերին Մշակույթի նախարարությունը,  առանց պատճառների բացատրության, մերժել էր նրա «Հեքիաթ» ֆիլմին թողարկման վկայական տալ։ Հարցին, թե արդյոք այս որոշումը կարող է բողոքարկվել՝ Սոկուրովը հայտարարել է «դա անհնար է»։ Քիչ առաջ նախարարությունն արգելեց «Հեքիաթ» ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայի «Կարո.Արտ» միջազգային փառատոնում։  Այդ ժապավենը պետք է լիներ կինոփառատոնի փակման ֆիլմը։

 

 

574