Մակրոնն իր շրջապատում քննարկում է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարականի հնարավորությունը․ Europe 1
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու հնարավորությունը, եթե աջերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները», - մեջբերում է ռադիոկայանը Մակրոնի մտերիմներից մեկի խոսքերը։
Europe 1-ը պնդում է, որ ինքը՝ Մակրոնը, վերջին շաբաթներին քննարկել է այս «ծայրահեղ սցենարը» իր զրուցակիցներից մեկի հետ։
Միաժամանակ ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի նախընտրած տարբերակը չէ, «թեև դրա հեռանկարը պետք է ծառայի առաջիկա ընտրությունները դրամատիզացնելու այս քարոզարշավին»։
11 Հունիս, 2024 16:11
406
Մակրոնը պատասխանել է հարցին՝ արդյոք կմասնակցեր ցույցերին, եթե լիներ 17 տարեկան
29 Հոկտեմբեր, 2026 15:50
Մակրոնը կարգելի առաջիկա օրերին իրավական հիմք չունեցող ցույցերը
22 Հոկտեմբեր, 2026 17:48
Կան մարդիկ, որոնք քարոզարշավ են իրականացնում Ֆրանսիայի հաշվին․ Մակրոնը՝ Թրամփին և Նեթանյահուին
21 Հոկտեմբեր, 2026 16:08