ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ֆեսբուքի իր էջում գրում է․

Արյունահեղություն և միայն արյունահեղություն։ Ահա թե ինչ է փափագում նախկին կլանը՝ «սրբազանի» վեղարի տակ ծվարած։

Ուրիշ ոչինչ սրանց հետաքրքիր չէ։

Նախկին իշխանության ներկայացուցիչները, համագործակցելով դրսի ուժերի հետ, փորձում են խարխլել մեր պետականության հիմքերը, փորձում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերացնել։

Այսօր ականատեսը եղանք Գալստանյանի կողմից կազմակերպված սադրիչ գործողություններին։ Ցավոք հավաքի մասնակիցները, տրվելով «սառեցված» հոգևորականի սադրանքներին, իրականացրեցին հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ։ Ակնհայտ է, որ ցանկացած գործողություն մանրամասն պլանավորած էր և ուներ կոնկրետ դերակատարներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, սա ընդհամենը Ձեզ պատկանող իշխանությունը զավթելու հերթական անհաջող փորձն էր։

Խոհեմություն եմ մաղթում բոլորիս և խնդրում՝ չտրվել սադրանքների։

512