«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իրական Հայաստանի դեմ ներքին ճակատ բացածներն այսօր ամեն բան արեցին թե՛ Ազգային ժողովի ներսում, թե՛ Ազգային ժողովի շուրջ բախում հրահրելու և մարդկանց զանվածային անկարգությունների դրդելու համար: Դեռ 90-ականներից ներքաղաքական հարցերը բռնությամբ լուծելու պաթոլոգիա ունեցող այս խմբակի որոշ առաջնորդներ դեռ 2020-ին էին ասում. «գազազած ամբոխը հոշոտելու է...»: Ասում էին ու հետևողականորեն անում ամեն բան հավաքված մարդկանց ամբոխի վերածելու, ապա գազազացնելու, հետո «հոշոտելու» ուղարկելու համար:

Եվ ահա այսօր, մեկ ամիս շարունակ ատելություն և բռնություն քարոզելուց հետո, ԱԳՆ շենքի մոտ բախում սադրելուց հետո, ընդդիմության՝ վարչապետի հակասահմանադրական Չթեկնածուն և նրա սատելիտները իրենց իսկ կողմից գազազեցրած ամբոխին առաջնորդեցին «հոշոտելու», ասպատակելու Ազգային ժողովի շենքը, ներսում գտնվող պատգամավորներին, կառավարության ղեկավարին և անդամներին: Բնականաբար ոստիկանությունը, տեսնելով, որ ամեն բան արվում է իրավիճակը վերահսկողությունից հանելու և քաոս ստեղծելու համար, արել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ երկրում իրավակարգը ապահովելու համար: Եվ սկսեց վայնասունը, պրիվետռոբի սազանդարները մեկ մարդու պես սկսեցին խոսել մարտի 1-ից, վարչապետին մեղադրել նույնն անելու մեջ:

Տիկնայք և պարոնայք, մեզ չխառնեք ձեր վայրի ցեղերի հետ: ՀՀ վարչապետին չշփոթեք ձեր մարդակեր առաջնորդի հետ: Եվ նույնիսկ չհամարձակվեք խաղաղ քնած ցուցարարների վրա լուսադեմին մահակներով հարձակումը, նրանց ջարդը, հետապնդումը և ապա նրանցից 10-ի սպանությունը համեմատել պետական պահպանության ներքո գտնվող Ազգային ժողովի վրա նախապես գազազեցված ամբոխի հարձակումը զսպելուն ուղղված գործողությունների հետ:

Իսկ Հայաստանում մարտի 1 այլևս չի լինելու, ճիշտ այնպես, ինչպես այլևս իշխանություն չի զավթվելու հանցավոր խմբակների կողմից, և ճիշտ այնպես, ինչպես այլևս զավթված իշխանության դիմաց կայսերական նարատիվների աբոզին կապված ծայրագավառ չի լինելու:

Իրական Հայաստանն այլևս իրականություն է, և այդպես է լինելու միշտ: Համակերպվեք:

Հ.Գ. Շնորհակալություն ոստիկաններին Հայաստանի Հանրապետության իրավակարգը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

837