
Պատմական Հայաստանից իրական Հայաստանի անցման այս բարդ ժամանակաշրջանում դատական իշխանությունը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ հավասարապես կարևորագույն անելիք ունի:
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ծրագրված հարձակում է ՀՀ պետականության և ժողովրդավարության դեմ՝ ավելի քան ակնհայտ է: Երեկ փորձ արվեց իրականացնել երկրորդ նոյեմբերի իննը»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հիմա փորձում են Կաթողիկոս-Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ, եկեղեցին և կրոնը պղծող իբր հոգևորականներով նույնը անել Հայաստանի հետ, ինչ արեցին Ղարաբաղի հետ: «Նենց է վազում ոստիկանների վրա, իրեն դրել է լրիվ Բեթմենի տեղը Բագրատը, նայի շատ չոգևորվես բարձր տեղից ընկնես, Բագրատ»,- ասաց նա:
Նա նշեց, որ երկրորդ հոկտեմբերի 27, երկրորդ նոյեմբերի 9 և երկրորդ մարտի 1 անել չի ստացվելու: Նա հիշեցրեց, որ իրենք ստացել են ժողովրդից պողպատե մանդատ: «Ամեն անգամ, երբ փորձ անեք ոտնձգել Հայաստանի պետականության դեմ՝ պողպատե մանդատը իջնելու է ձեր գլխին, նորից ու նորից ուժեղ ու ավելի ուժեղ»,- ասաց նա: