ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ և ՏՄ Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացել է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում, Եղեգիս համայնքի նույնանուն բնակավայրում, Վայք համայնքի Գոմք բնակավայրում միջնակարգ դպրոցների, ինչպես նաև Արենի համայնքի Ելփին բնակավայրում՝ համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով իրականավցող մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքների ընթացքին։

«Այցի ընթացքում մասնագետները արձանագրեցին տարաբնույթ խախտումներ: Տեսչական մարմնի ղեկավարը Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետներին տվեց պարտադիր կատարման ցուցում՝ արձանագրված խախտումների հիմքով իրականացնել շենքերի համալիր ուսումնասիրություն, ինչպես նաև քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։

ՏՄ ղեկավարը վերստին ընդգծեց պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բոլոր շինարարարական աշխատանքների նկատմամբ հետևողական լինելու և դրանք խիստ վերահսկողության տակ պահելու կարևորությունը։
Հավելենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն առաջիկայում նման վերահսկողական այցերով ՀՀ տարբեր մարզերում կուսումնասիրի պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացիկ որակը»,-ասվում է հաղորդագրությունում:

148