Բագրատ կամ Վազգեն Գալստանյանն այսօր Կառավարության շենքի մոտ հայտարարել է, թե գործադիրի նիստը չկայացավ, որովհետեւ «երկրում ոչ Կառավարություն կա, ոչ էլ ժողովրդին պաշտպանող որեւէ տեսակի իշխանություն»։
Գալստանյանը նաեւ ասել է, թե վեց տարվա մեջ կառավարության նիստ երբեք չի հետաձգվել։
Այն, որ այդ մարդը սուտասան է՝ այլեւս ոչ ոք չի կասկածում, բայց նրա կողքին կանգնած պատգամավորները, օրինակ՝ Գառնիկ Դանիելյանը, չգիտի՞ արդյոք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ վարչապետը կամ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը հանդես պետք է գան 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով։
«Ուստի՝ ինչպես սովորաբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնել էին նաեւ Կառավարությունից։
Այս դեպքում կա՛մ Բագրատը տեղյակ լինելով ստել է հերթական անգամ, կա՛մ էլ ընդդիմադիր պատգամավորները նրան այսօր փուռն են տվել։