
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կտրիճ Ներսիսյանն օրեր առաջ այցելել էր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ տեսակցելու իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող Միքայել Աջապահյանին։ Նկատենք, սակայն, որ Աջապահյանի դրկից կալանավոր Բագրատ Գալստանյանը անտեսվել է շեֆի՝ Կտրիճի կողմից և չի արժանացել վերջինիս հետ հանդիպելու «պատվին», չնայած Տավուշի հակապետական շարժումից սկսած գործել է նրա բացահայտ «օրհնությամբ»։
Գալստանյանից ու նրա գլխավորած ահաբեկչական խմբից Մայր Աթոռի «դիստանցավորվելու» միտումը ակնհայտորեն նկատելի էր հենց նրա ձերբակալման հետ կապված հայտարարությունից, երբ հոգևոր խորհուրդը դատապարտելի էր համարել իրավական գործընթացը եկեղեցու հետ կապակցելը. եթե Աջապահյանի դեպքում վերջերս դատապարտել էին կալանքի երկարաձգումը, Բագրատի դեպքում զերծ են մնում «քիթները խոթելուց» պետության գործերի մեջ և պարզապես նշել էին, որ հետամուտ կլինեն «գործի արդարացի ընթացքին»։
Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ժամանակին Կտրիճը «ցանկություն էր հայտնել այցելել Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», հետաքրքիր է՝ հիմա Ներսիսյանն այլևս նման ցանկություն չունի՞, թե «պտիչկա» ստանալու համար մեկ մերժումը բավական էր։
Ի դեպ, Գալստանյանի զոհաբերումը դեռ տեսանելի էր նաև այն պահից, երբ նա վաբանկ գնաց Բաղրամյան պողոտայում՝ իր սակավաթիվ մարգինալացված զանգվածին բախման տանելով, որպեսզի, ինչպես հետո պետք է պարզվեր (ահաբեկչության կազմակերպում- խմբ.), արդարացնեին «մեքենաների տակ աստղիկներ նետելու, մարդկանց պատերի տակ գյուլելու» և այլ հանցավոր գործողությունները։
Գալստանյանին ակնհայտորեն անտեսում է նաև խորհրդարանական ընդդիմությունը, որի կարկառուն դեմքերը ԱԺ-ի իրենց ելույթներում միայն Աջապահյանին են քաղբանտարկյալ կարգում։
Ի դեպ՝ որքան էլ փորձ արվի Միքայել Աջապահյանին առանձնացնել ահաբեկչության նախապատրաստության մեջ մեղադրվող Գալստանյանից, նա դատարանում արած իր հայտարարություններով՝ թե պետք է Նիկոլ Փաշինյանին վնասազերծել և չեզոքացնել՝ փաստացի հաստատում է մեղադրանքի հիմքը։ Եթե կտրիճականների կողմից հետապնդվող Տեր Արամի վերջին հայտարարություններն էլ համադրենք վերոշարադրյալին՝ ստացվում է, որ առանց Կտրիճ Ներսիսյանի ուղղակի կամ անուղղակի հանձնարարության, կամ ինչպես Գալաստանյանն էր ներկայացնում՝ առանց նրա օրհնության՝ 2020-ից հետո որևէ հոգևորական չէր կարող ինքնագլուխ քաղաքական պրոցեսների մեջ մտնել ու այդպես էլ կարգալույծ չարվեր։
Ինչ վերաբերում է Տեր Արամի մյուս հայտարարություններին՝ ապա դրանք ակնհայտորեն իրավապահների տիրույթում են. այնտեղ խոսք կա պարտադրաբար ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու, քահանայի և նրա ընտանիքի նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքների մասին։