Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ ։

Ինչպես հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնանարավել է ՆԳՆ ոստիկանությանը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալման որոշումներ են կայացվել Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սասուն Բադոյանի, Աշոտ Սահակյանի, Արթուր Աբրահամյանի նկատմամբ։ 

685