Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարմանը հանձնված՝ Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկին։ «Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր կառույցն է։

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսքը Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած հատվածների մասին է։ Ռուսաստանը աջակցում է դրանց վերականգնմանը և պատրաստ է օգնել Հայաստանին՝ այս ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար, նշել է Օվերչուկը։

«Այս որոշումները մեր երկրում ընդունվել են դեռևս հունվարին՝ նախագահի մակարդակով, և այժմ սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան»,- հայտարարել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում պետք է կայանան հանդիպումներ, որոնք կարող են նպաստել քննարկումների առաջմղմանը։

146