Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում են COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը։

Այն Կենտրոնական բանկի առաջին հուշադրամն է՝ պատրաստված վերամշակված արծաթից։ Արտադրության ընթացքում չեն օգտագործվել գազ կամ այլ հանածո վառելիքներ․ հատումն իրականացվել է ամբողջությամբ արևային էներգիայի օգտագործմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստված են վերամշակված թղթից։ Հուշադրամը թողարկվել է ներկայացուցչական նպատակներով։

Այն ոչ միայն խորհրդանշում է կենսաբազմազանության պահպանությունը, այլև իր ստեղծման ձևով արտացոլում COP17-ի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։

63