ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա այս միտքն արտահայտել է՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի շարունակական մասնակցության վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք տեսնել և տեսնում ենք Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Մեծ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է Օվերչուկը։
02 Հոկտեմբեր, 2026 16:01
486
Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնումը
06 Հոկտեմբեր, 2026 10:55
ՌԴ-ն սպասում է ՀՀ-ի արձագանքին՝ կապված հայկական երկաթուղային ցանցի երկու հատվածների վերականգնման առաջարկի հետ․ Օվերչուկ
02 Հոկտեմբեր, 2026 17:41
Մենք միշտ լավատես ենք․ Օվերչուկը՝ Պուտին-Փաշինյան սպասվելիք հանդիպման մասին․ տեսանյութ
01 Սեպտեմբեր, 2026 11:51