Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում։ Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, Եվրախորհրդարանի պատգամավոր Շտեֆան Քյոլերի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ ջանքերով։

Միջոցառումը նպատակաուղղված է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և առաջիկա գլոբալ գագաթնաժողովի առանցքային առաջնահերթությունների քննարկմանը։

95