Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, անկասկած, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։ Միաժամանակ, այդ սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր հատուկ ուշադրությունը։

Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չոլպոն Աթայում կայացած Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր, ցավոք, առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց չի հաջողվել ապահովել։

Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։

Այս առումով կարևոր ենք համարում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան՝ հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության հետագա ամրապնդումը։

70