Երեկվա խայտառակ սադրանքներից և Բագրատի շարժման փաստացի ձախողումից հետո Էջմիածնում լուրջ ինտրիգներ են ծավալվել:

Գարեգին Բ Կաթողիկոսի հետ մեկը մյուսի հետևից կապ են հաստատել բարձրաստիճան հոգևորականները և խնդրել միջոցներ ձեռնարկել եկեղեցու դեմ աճող բողոքի ալիքը զսպելու համար։

Բոլորի համար ակնհայտ էր, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սադրանքների ու արյունահեղության հետևում հասարակությունը հստակ տեսնում էր եկեղեցուն, մասնավորապես, կաթողիկոսին։ @Bagramyan26-ի տվյալներով՝ Էջմիածնում հրավիրված արտակարգ խորհրդակցության ժամանակ գրեթե բոլոր մասնակիցները միաձայն ընդունել են, որ շարժումը ձախողվել է, և եթե քայլեր չձեռնարկվեն, ապա պատասխան բողոքի ալիքը կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր ողջունել են Բագրատի շարժումը և անուղղելի հարված կհասցնի թե՛ հոգեւորականներին, թե՛ Հայ առաքելական եկեղեցուն:

Քննարկումների արդյունքում որոշվել է հետ կանչել Բագրատին, ստիպել դադարեցնել գործողությունները, ինչպես նաև միաձայն հրապարակավ հայտարարել, որ Բագրատի շարժումը եկեղեցու հետ կապ չունի։

Այսօր՝ կեսօրից սկսած, Բագրատին տրվել են համապատասխան հանձնարարականներ, իսկ եկեղեցականները, միմյանց հերթ չտալով , հայտարարել են, թե եկեղեցին կապ չունի Բագրատի շարժման հետ։

Երեկոյան պարզ դարձավ, որ Բագրատն ազատում է նաև Բաղրամյան պողոտան։

@bagramyan26

1561