Խարկովի շրջանի վրա հարձակման փորձի ժամանակ ռուսական բանակի կորուստները միջին հաշվով կազմում էին օրական հազար զոհ և վիրավոր։ Այս թվերը ներկայացրել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում հինգշաբթի օրը՝ հունիսի 13-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացած ճեպազրույցում։

Ընդ որում, Ռուսաստանը ամսական հավաքագրում է մոտ 30 հազար մարդու, մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ արդյունքում ռուսական զորքերը կարողանում են համալրել մարդկային ռեսուրսները։ Պաշտոնյան չի հայտնել Խարկովի մարզում ռուսական հարձակումը հետ մղելու ընթացքում ուկրաինացի զինվորականների կորուստների մասին։ Նա նշել է, որ ռուսական զորքերը չունեն բավականաչափ ռեսուրսներ և տեխնիկա՝ մեծ բեկում իրականացնելու համար, սակայն նրանք դեռևս պահպանում են առավելությունն այս ոլորտներում՝ Ուկրաինայի զինված ուժերի համեմատությամբ։

 

303