Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոման Հովհաննիսյանի վարած «Lada Priora» մակնիշի և 42-ամյա Արսեն Մարգարյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Porsche»-ի վարորդ Ա. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում, այնուհետև՝ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

250