
Եվրոպային ինտեգրվելու մեր առաջարկը միակն է, որը երկարաժամկետ ապագային միտված մղումներ և համատեքստ ունի, հարյուրամյակի մղում ունի: Այս մասին այսօր Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը իշխանություններին ներկայացնելու թեմայով քննարկմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:
«2020 թվականի պատերազմի պարտության խայտառակությունից հետո ես ու իմ սերունդը ապագա սերունդների զավակների ու թոռների առաջ արդարանալու մի բան կարող ենք ունենալ. այսօր ճիշտ ընտրություն անենք: Հայաստանի ապագան Եվրոպան է, Հայաստանը Եվրոմիության ընտանիքի անդամ է»,- ասաց նա և նշեց, որ դրա մեխանիզմը ճիշտ ժամանակին, որը հենց հիմա է, ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելն է:
«Ռուսաստանի առաջարկը իր խոնավ կիրճում մնալն է, իր գրպանոմ մնալն է, այսինքն՝ Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը պետք է լինի իր գրպանում, որտեղ մութ է ու խոնավ»,- ասաց նա և նկատեց, որ շատերը՝ այդ թվում նախկինները, մեզ համոզում են, որ ուրիշի թեևի տակ ապրելը լավ է: