Հունիսի 17-ին՝ ժամը 01:42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու ջրատար:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։43-ին, մարվել՝ 09:00-ին։ Այրվել է տունը (մոտ 320 քմ):

138