Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նույն օրը՝ ցուցադրության բացմանն ընդառաջ՝ ժամը 13:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսներն են՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին,

Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը,

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

93