Միջուկային մարտագլխիկների թիվը 2024 թվականի հունվարի դրությամբ կազմել է ավելի քան 12,1 հազար։ Այս տեղեկատվությունը տրամադրում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI):

«Մինչ աշխարհում միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը շարունակում է նվազել, քանի որ սառը պատերազմի զենքերը աստիճանաբար ապամոնտաժվում են, ցավոք, մենք շարունակում ենք տարեցտարի ականատես լինել գործող միջուկային մարտագլխիկների թվի աճին», - ասել է SIPRI-ի տնօրեն Դեն Սմիթը:

Չնայած սպառազինությունների ընդհանուր ծավալին, միջուկային տերությունները դեռ մեծացնում են իրենց ներուժը։ Գործակալությունը հավելել է, որ ավելի քան 3,9 հազար մարտագլխիկ տեղադրվել է միայն հրթիռների ու ինքնաթիռների վրա։ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միասին տիրապետում են միջուկային զենքի գրեթե 90 տոկոսին: 

297