Նախագահը ողջունել է հայ-ամերիկյան համաժողովի ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում քույր նահանգների և քաղաքների միջև համագործակցությունն ամրապնդելու ջանքերին:

Հաշվի առնելով ՀՀ-ում ՏՏ և նորարարությունների ոլորտին հատկացվող հատուկ ուշադրությունը և արձանագրված առաջընթացը՝ մեծապես կարևորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը և խորացումը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, Հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

«Այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկկողմ օրակարգը առավել հագեցած և համապարփակ դարձնելու համար: Այս առումով գնահատելի է, որ մեր գործընկերները վաղը այց են կատարելու Գյումրի, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու այդ ոլորտներում առկա հնարավորություններին»,- ասել է նա:

 

 

255