
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավ է սկսվել, որը կարող է պատմական հաղթանակ բերել Մարին Լը Պենի աջ կուսակցությանը։
Ֆրանսիայում հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում նրա «Ազգային ճակատ» կուսակցությունն ավելի քան կրկնակի առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։
Ցավալի պարտությունից հետո Մակրոնը, ի զարմանս բոլորի, հայտարարել է Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, ցրելու մասին, որտեղ նախագահը 2022 թվականին վերընտրվելուց հետո այլեւս բացարձակ մեծամասնություն չուներ։
Կիրակի երեկոյան գրանցել են պատգամավորության թեկնածուներ բոլոր 577 ընտրատարածքներում։
Արտահերթ ընտրությունների գլխավոր ինտրիգը «Ազգային ճակատի» հնարավոր հաղթանակն է. Ֆրանսիայում, որտեղ երկար ժամանակ անհնար էր պատկերացնել ծայրահեղ աջերի իշխանության գալը, և 2017 և 2022 թվականների նախագահական ընտրություններում ընտրողները քվեարկեցին ոչ թե «կողմ» Մակրոնին, այլ «դեմ» Լը Պենին, սա պատմական պահ կարող է լինել։