Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան և Ֆիլիպինները երկօրյա համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Մանիլայի բացառիկ տնտեսական գոտում։
ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմը, Կանադայի թագավորական նավատորմը, Ճապոնիայի նավատորմը և Ֆիլիպինների զինված ուժերը հունիսի 16-17-ը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել «Ֆիլիպինների բացառիկ տնտեսական գոտում»։
Զորավարժությունները, որոնք բնութագրվում են որպես «տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու չորս երկրների վճռականության վերահաստատում», անցկացվել են միջազգային իրավունքի և ծովային անվտանգության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ կանոնավոր միջոցառումներ է անցկացնում Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։