Ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Կանադան հինգշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, նոր պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի դեմ։ Սահմանափակիչ միջոցառումներն ուղղված են առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի առևտրին և դրանց արտադրությանը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ 16 ընկերություն, ութ ֆիզիկական անձ, հինգ նավ և մեկ օդանավ ենթարկվել են պատժամիջոցների՝ կապված Թեհրանին անօդաչու թռչող սարքերի գնման աջակցության հետ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավվածության համար պատժամիջոցների են ենթարկվել չորս ընկերություններ և երկու անձինք:
Կանադական տույժերի են ենթարկվել երկու ֆիզիկական և երկու իրավաբանական անձինք: