Առևտրային պատերազմը և համաճարակը խաթարել են ներդրումային համագործակցությունը Վաշինգտոնի և Պեկինի միջև: Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև փոխադարձ ներդրումները 2016թ․-ից մինչև 2020թ․-ն ընկած ժամանակահատվածում նվազել են 75%-ով, իսկ տեխնոլոգիական ոլորտում անկումը հասել է 96%-ի: Չինացի ներդրողներն այժմ անցել են Եվրոպա և Աֆրիկա:
Երկու երկրնեի միջև ևս ներդրումների անկումը անհամաչափ է: Մինչ չինական ներդրումները ԱՄՆ-ի տնտեսության մեջ 2016-2020թթ․-ին նվազել են 85% -ով, ԱՄՆ-ի ներդրումները Չինաստանում նվազել են 38% -ով: Անցյալ տարվա վերջին ամերիկացի ներդրողները չինական տնտեսության մեջ ներդրումներ են կատարել 8,69 միլիարդ դոլարի չափով, իսկ չինացի ներդրողները աջակցել են ԱՄՆ -ի տնտեսությանը` ոչ ավելի, քան 7,2 միլիարդ դոլարի չափով:
2018թ,-ից մինչ այս տարվա ապրիլ ԱՄՆ-ն սև ցուցակում է ներառել 168 չինական ընկերությունների ՝ չհաշված Huawei Technologies- ը և նրա դուստր ձեռնարկությունները: Փորձագետների կարծիքով, տնտեսությունների մեկուսացման միտումը կշարունակվի առաջիկա տարիներին, սակայն չի կարելի ակնկալել ամբողջական տարանջատում, քանի որ երկրները չեն կարող առանց միմյանց բացարձակապես բոլոր ոլորտներում:
Ընկերությունները ստիպված կլինեն բացահայտել իրենց մատակարարման շղթաների թույլ կողմերը `այլընտրանքային գործընկերներ գտնելու և աշխարհաքաղաքական գործընթացներից բխող ռիսկերը նվազեցնելու համար: