Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլոր փորձաքննություններն անցած մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծն ունենք։ Այն բաժանել ենք 3 փուլի. լինելու է «Բարեկամություն» մետրոյից մինչև կիրճ թունելային հատվածի կառուցումը, կամրջի կառուցումը և կամրջից թունել դեպի կայարան ու բուն կայարանի կառուցումը»,- ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հարցին ի պատասխան հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 3 լոտով հայտարարվելու է մրցույթ, ինչի մասին կտեղեկացնեն բոլոր խոշոր ընկերություններին։

Նա հավելել է, որ 2026թ. կարող են սկսել «Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները. «Մետրոյի կայարանի կառուցումից հետո ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25%»։  

116