Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոսկեձույլ արձանը բացվել է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի  (Կոնգրեսի շենք) դիմաց, հաղորդում է ABC 7-ը։

ԱՄՆ գործող նախագահը պատկերված է ձեռքում Bitcoin-ի խորհրդանիշով փորագրված մետաղադրամ։ Չորս մետր բարձրությամբ արձանը ֆինանսավորվել է ներդրողների կողմից։

«Այս տեղադրումը նախատեսված է ազգային արժույթի ապագայի վերաբերյալ քննարկումները խթանելու համար և խորհրդանշում է ժամանակակից քաղաքականության և ֆինանսական նորարարությունների միջև կապը», - ասել է կրիպտո ներդրումային համայնքի ներկայացուցիչ Հիչեմ Զագդուդին։

Հուշարձանը կանգնեցվել է մեկ օրով։ Ինչ կլինի արձանի հետ դրա հեռացումից հետո, անհայտ է։

 

164