Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչ վերաբերում է անձնագրի մեջ դրոշմին, ապա այդ դրոշմը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում ընդհանրապես պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին, և ընդհանրապես Հայաստան–Թուրքիա բանակցությունների ընթացքում որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է դրոշմի մեջ բացակայում Արարատի պատկերը։

«Ես ասել եմ, որ մեր անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Մենք ինքներս պետք է ճանաչենք ու ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սկզբունքների, տարածքի ու սահմանների շրջանակում»,- նշել է վարչապետը։

194