Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ցանկացած երկրի ղեկավար և ցանկացած մարդ իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների նախագահն արդեն իսկ դա արել է, այդ թվում՝ թվիթերյան իր վերջին գրառման մեջ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածված մի տեսանյութի, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է արտաբերում Հայաստանի անունը՝ այն անվանելով Ալբանիա:

«Այսօր ես էլ, օրինակ, Կառավարության նիստին երկու հարգելի մարդկանց անունները շփոթեցի, բայց դա չի նշանակում, որ ես չեմ տարբերում, թե ով ով է: Ընդ որում՝ երկուսին էլ շատ հարգում եմ: Ինձ ասացին, որ Վիկ Դարչինյանի փոխարեն ասել եմ Նշան Մունչյան: Բայց դա չի նշանակում, որ ես Վիկ Դարչինյանին Նշան Մունչյանից չեմ տարբերում»,- ասաց նա:

209