Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրանքների ստանդարտեցումը կարևորագույն խնդիր է, ինչին մենք կարևոր ուշադրություն ենք դարձնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանը։  

 «Դեռ 2018 թվականից ես բարձրացնում եմ շինհրապարակների որակի հարցը՝ այդ ժանգոտ մետաղները, շինարարության կուլտուրան։ Դա ամեն օր է տեղի ունենում, բայց ոչ ոք չի նկատում։ Մինչև հանկարծ այդ նույն ժանգոտ մետաղը մի կարևոր տեղում ընկնում է, և բոլորիս ճնշումը բարձրանում է։  Բոլորը սկսում են ասել՝ բա սրա՞ համար էր հեղափոխությունը, որ ստանդարտ չունենանք։ Հենա՝ եկեղեցում՝ չուլան, շինհրապարակում՝ աղբանոց։ Հետո էլ, հաջորդ պահին տեղի է ունենում Սուրմալուի նման դեպք, ու բոլորը ասում են՝ վայ, էս ո՞նց եղավ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

164