
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարի իրեն «աշխարհի կայսր» համարել և պետք է քաղաքակիրթ երկխոսություն սկսի այլ երկրների հետ։
«Ես որևէ հարաբերություն չունեմ Թրամփի հետ, քանի որ նախագահ չէի, երբ Թրամփն առաջին անգամ ընտրվեց։ Նա հարաբերություններ ունի Բոլսոնարոյի (նախկին նախագահի) հետ, այլ ոչ թե Բրազիլիայի»,- ասել է նա Բրիտանական հեռարձակման կորպորացիային (BBC) տված հարցազրույցում։
Լուլա դա Սիլվան նշել է, որ «երբեք չի փորձել զանգահարել» Թրամփին՝ ԱՄՆ մաքսատուրքերը քննարկելու համար, քանի որ «երբեք չի ցանկացել խոսել»։ Բրազիլիայի առաջնորդը ընդգծել է, որ պատրաստ կլինի «ողջունել» Թրամփին, երբ հաջորդ շաբաթ հանդիպի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սակայն հավելել է, որ Թրամփը չպետք է իրեն համարի «աշխարհի կայսր»։