Հայտնի է, թե երբ կվերսկսվի դրոշմապիտակների տրամադրման գործընթացը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով պայմանավորված առկա է դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդիր, որի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։
Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսվարողների շրջանում դրոշմապիտակների պահանջարկի աճը, տեղեկացնում ենք, որ դրոշմապիտակները հաջորդաբար համալրվում են նոր քանակությամբ։
Կոմիտեն հայցում է տնտեսվարողների ներողամտությունը՝ ի հայտ եկած անհարմարությունների համար և տեղեկացնում, որ 2025 թվականի մարտ ամսվա սկզբից կվերսկսվի դրոշմապիտակների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դիմել և ստանալ իրենց անհրաժեշտ քանակից ոչ ավելի քանակությամբ դրոշմապիտակներ։
28 Փետրվար, 2025 12:11
1223
Որոշ տեղեկություններ ժամանակավորապես չեն առաջարկվելու․ ՊԵԿ
11 Հուլիս, 2025 00:08
ՊԵԿ նախագահը Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը
09 Հուլիս, 2025 21:39
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության. ՊԵԿ
09 Հուլիս, 2025 12:00