

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Ազգային ժողովին է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց: Ըստ այդմ՝ այսօր Կառավարությունում ներկայացվում է նախագիծ, որը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովին: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը:
Ըստ փոխվարչապետի՝ զեկույցը ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:
«Զեկույցում ներառված են նաև 2024 թվականի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավար մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում