
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում Evocabank-ը նվիրաբերել է 1 մլն դրամ “City of Smile” հիմնադրամին։
Մայիսի 16-ին տեղի ունեցած 2024թ․ գարնանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղում հաղթողներ ու պարտվողներ չկային:
ՏՏ և ֆինանսական ոլորտի թիմերը միավորվել էին մի նպատակի շուրջ՝ օգնել “City of Smile” բարեգործական հիմնադրամի փոքրիկներին՝ անցնել քաղցկեղի հաղթահարման ճանապարհը:
Բոլոր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամային մրցանակներն անմիջապես նվիրաբերեցին հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ փոքրիկների բուժման նպատակով:
Խաղի շնորհիվ՝ քաղցկեղի դեմ պայքարող 15 երեխա կստանա քիմիաթերապևտիկ բուժման մեկ ամսվա դեղորայք:
Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեծ դերը Բանկում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում Evocabank-ը նվիրաբերեց 1 մլն դրամ “City of Smile” հիմնադրամին։