Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում։

«Ես հիանալի հարաբերություններ ունեի Բիբիի (Նեթանյահուի) հետ, բայց հիմա Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում»,- լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ իրեն «դուր չի եկել» Բեյրութի վրա հարձակումը՝ Իրանի հետ համաձայնագրի մասին հայտարարելուց կարճ ժամանակ առաջ։

«Ես նրանց դրա մասին տեղյակ պահեցի։ Ինձ դա դուր չեկավ, ընդհանրապես»։

Նա նաև շեշտել է․ «Առանց Միացյալ Նահանգների Իսրայել չէր լինի։ Առանց ինձ Իսրայել չէր լինի, քանի որ ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անել այն, ինչ ես արեցի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

 

 

69