ԱՄՆ-ն հավանություն է տվել Թայվանին ALTIUS 600M-V անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքին 300 մլն դոլարով։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության կայքում։

Գերատեսչության տվյալներով՝ վաճառքը «կօգնի բարձրացնել ստացողի անվտանգությունը և կաջակցի տարածաշրջանում քաղաքական կայունությանը, ռազմական հավասարակշռությանը և տնտեսական առաջընթացին»:

Նշվում է, որ հաստատված գործարքները «համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և քաղաքականությանը» և  ծառայելու են նաև Միացյալ Նահանգների «ազգային շահերին, տնտեսությանը և անվտանգությանը»: Այժմ գործարքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից, ինչը տեւում է 30 օր։

250