Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
19 Հունիս, 2024 18:07
564
Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ քննարկել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
17 Դեկտեմբեր, 2024 21:56
Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ. ստորագրվել են պայմանագրեր
18 Հունիս, 2024 21:09
Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
21 Փետրվար, 2024 16:11