Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 20-ին վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:

«Ահազանգերով մեկնած Փրկարարական խմբերը պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրական սյուներ, թուլացել և կախվել են էլեկտրական մալուխներ, մետաղյա թիթեղներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Փրկարարները սահմանազատել են տարածքն, իրականացրել թիթեղների, սյուների ամրացման, ապամոնտաժման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ․ ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են։

283