Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից,- ասված է Արցախի ԱԺ Արդարություն, ՀՅ Դաշնակցություն, Ժողովրդավարություն եւ Ազատ հայրենիք-ՔՄԴ խմբակցությունների այսօր տարածած Հայտարարությամբ: Ստեփանակերում պետական հեղաշրջում իրականացրած, ԼՂՀ-ն լուծարած այս խմբակին ո՞վ է լիազորել հանդես գալու Արցախի բռնատեղահանված բնակչության անունից: Երկրորդ, այդ մարդիկ Ադրբեջանին, Իլհամ Ալիեւին ասելիք չունե՞ն: Օրինակ այն մասին, թե իրավական ի՞նչ հիմքով է դատական շոու կազմակերպում ԼՂՀ նախկին նախագահների, ԱԺ նախագահի, նախկին պետական նախարարի, նախկին արտգործնախարարի, ՊԲ նախկին հրամանատարի եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալի դեմ:

Հ.Գ. ԱԺ պատգամավորներից մեկը գերեվարված է, գտնվում է Բաքվի բանտում: Մնացած 32-ը տեղու՞մ է:

779