Դաղստանում ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 26-ի։ Տուժել է 51 մարդ։ Այս մասին հայտնում են 112 և Shot հեռուստաալիքների աղբյուրները։ Զոհվածների թվում կան անվտանգության 16 աշխատակից, հինգ քաղաքացիական անձ և ևս հինգը, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ:

Նախօրեին հիվանդանոցում մահացել էր 24-ամյա սերժանտ։ Իրավապահներից մեկը դեռ ծայրահեղ ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մոտ 45 տուժածներից 13-ի վիճակը ծանր են։ Դերբենտում եւ Մախաչկալայում արյունալի հարձակումներ իրականացրած ահաբեկիչների մեծ մասը վերացվել է։ Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի խոսքով՝ նրանք վեցն էին։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր հինգ զինյալների «վնասազերծման» մասին։

 

324