Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» հիմնադրամի գործընկեր Yeremyan Academy-ի աշխատակիցները և նախագծի համակարգողը մեկնել են Նիդերլանդներ՝ մասնակցելու «Սինդրոմով երիտասարդների աջակցություն հյուրընկալության ոլորտում» քառօրյա ուսուցման ծրագրին, որը կանցկացվի սեպտեմբերի 19-22-ը։

 

Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ կծանոթանան հետևյալ թեմաներին․

  • Դաունի համախտանիշի վերաբերյալ պատկերացումներ
  • Ուղեկցման հմտություններ և արդյունավետ հաղորդակցություն
  • Հյուրընկալության ոլորտի գործառույթների յուրացում
  • Զույգերով աշխատանք Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդների հետ և այլն։

 

Հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող ներառական սրճատունը նախատեսվում է բացել 2026 թվականին։ Այն հնարավորություն կտա Դաունի համախտանիշով և այլ սինդրոմներով երիտասարդներին ձեռք բերել աշխատանքային փորձ, զարգացնել հմտությունները և ավելի ակտիվ ինտեգրվել հասարակության մեջ։

 

Հիմնադրամը կարևորում է, որ սրճատան ապագա աշխատակիցների հետ գործ ունենան պրոֆեսիոնալ մասնագետներ՝ ապահովելով որակյալ ուսուցում և ուղեկցում։ Այս նպատակով մեր գործընկերներն այսօր վերապատրաստվում են արտերկրում՝ ստանալով միջազգային փորձ և լավագույն պրակտիկաներ, որոնք կփոխանցեն սրճատան աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

77