Երևան քաղաքի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի աղետի գոտի հանդիսացող Ալավերդի համայնքին
Երևան քաղաքի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին կայացվեց որոշում, ըստ որի՝ Երևան քաղաքն իր բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացնում աղետի գոտի հանդիսացող Ալավերդի համայնքին: Այդ մասին հարցը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը:
Գումարը հատկացվեց Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից:
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը կողմ է այս որոշմանը: Խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը նշեց, որ սա այն հարցն է, որի մասով ընդդիմություն-իշխանություն չկա, վերջիններս միասնական են:
Առաջարկվող հարցով վերապահում չուներ նաև «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
25 Հունիս, 2024 15:44
376
Մեկ շաբաթում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում». Ավինյան
11 Նոյեմբեր, 2024 15:04
Մեզ համար առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան (տեսանյութ)
22 Հոկտեմբեր, 2024 17:48
Ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
24 Հունիս, 2024 15:53