Մսուր-մանկապարտեզներում երեխաներին մեկ տարեկանից սկսած ընդունելու ծրագիր ենք սկսել․ Ժաննա Անդրեասյան
Մենք կարևոր քաղաքականություն ենք վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հիմա մի փորձնական ծրագիր ենք սկսել Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներ ընդգրկելով։ Սովորաբար, մեզ մոտ մսուր 2 տարեկանից են երեխաներին ընդունում, մենք փորձնական սկսել ենք մեկ տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել։
Փորձնական արդյունքներով կփորձենք նաև այս ծառայությունները տարածել մեր մյուս մանկապարտեզներում՝ դրանով կրթությունը հասանելի դարձնելով ավելի փոքր տարիքի երեխաներին»,- ասաց նա։
27 Հունիս, 2024 16:08
804
Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ
08 Հունիս, 2026 20:51
Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ
08 Հունիս, 2026 20:51
Էրեբունի վարչական շրջանի թիվ 74 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է
14 Փետրվար, 2026 11:27
Ախուրյան համայնքում բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար
31 Հուլիս, 2026 21:27
Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը
23 Հուլիս, 2026 18:50
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
16 Հուլիս, 2026 19:26