ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը այս պահին մոնիտորինգի է ենթարկում ավելի քան 24 միջազգային զեկույցներ, որը մենք համարում ենք կարեւոր մեր ժողովրդավարական գործընթացները գնահատելու տեսանկյունից։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում։

«Ժողվրդավարությունը մենք պետք է նաեւ դինամիկ գործընթաց ընկալենք, այն երբեք կանգուն չէ, ինչպես մեր ընկալումները չեն կանգուն, այսինքն՝ ժողովրդավարության ընկալումների փոփոխություններ տեղի են ունենում»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ ժողովրդավարությունը ՀՀ անվտանգության մաս է եւ որքան ուժեղ լինեն ժողովրդավարական ինստիտուտները՝ Հայաստանը միանշանակ ավելի շատ անվտանգություն կունենա. «Կառավարության ընկալումներում երբեք հակադրություն չի եղել ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ. դրանք մեր ընկալումներում փոխլրացնող են»։

466