Հունիսի 28-ին կայացել է Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին բանկի բաժնետերերը, բանկի Խորհուրդը եւ հրավիրված անձինք:

Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ Evocabank-ը 2023-ին հետամուտ է եղել իր ռազմավարական խնդիրների իրագործմանը եւ տարին ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։

2023թ.-ի արդյունքներով`

Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են  446 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով, ինչը 3 անգամ բարձր է բանկային համակարգի աճի տեմպից:

Ընդհանուր պարտավորությունները կազմել են 376 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 31%-ով, ինչը 3.5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:

Բանկի հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 302 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 26%-ով, ինչը 2.7 անգամ բարձր է համակարգի աճի տեմպը:

Վարկային պորտֆելը կազմել է 212 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 31%-ով, ինչը 1.5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:

•2023թ․ ընթացքում 14%-ով աճել է նաեւ Բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 69 մլրդ ՀՀ դրամ։

•2023թ․ արդյունքներով Evocabank-ն ապահովել է 11 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ:

Ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ Բանկը 2 կետով բարելավել է իր մրցակցային դիրքերը համակարգում՝ իսկ Վարկային պորտֆելի եւ հաճախորդներից ներգրավված միջոցների մեծությամբ՝ 1 դիրքով:

2023թ. արդյունքներով Evocabank-ը հանդիսացել է ընդհանուր ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, վարկային պորտֆելի եւ զուտ շահույթի մեծությամբ 8-րդ բանկը Հայաստանում, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցների եւ ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ 7-րդը:

2023թ. ընթացում Բանկն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ` ներդրել է նոր պրոդուկտներ, ձեռք է բերել նոր միջազգային հեղինակավոր գործընկերներ եւ նոր ռազմավարական համագործակցություններ, այդ թվում`

•Բանկը ներգրավել է եւս 7 մլն ԱՄՆ դոլար շվեյցարական responsAbility-ից` ՄՓՄՁ-ների զարգացման համար:
•Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շվեյցարական Symbiotics Investments-ից` միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ֆինանսավորմանն աջակցելու համար:
•Բանկը թողարկել եւ տեղաբաշխել է  2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր:
• Բանկը ներկայացրել է իր նոր EvocaTOUCH հավելվածը: Այն այժմ նման է սոցիալական ցանցերի feed-ի՝ ամենակարեւոր եւ հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են` քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ, կարելի է իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում:
•    Բանկը ներկայացրել է իր նոր թվային քարտերի պրոդուկտը:  Evoca Digital քարտերը կարելի է ձեռք բերել EvocaTOUCH հավելվածում՝ հաճախորդի նախընտրած դիզայնով։ Թվային քարտը կարելի է կցել նաեւ Apple Pay-ին եւ Google Pay-ին:
•    Բանկը գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը App Store-ում ու Google Play-ում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնել եւ վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ եւ այլ արժեթղթեր ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում` առանց Բանկ այցելելու։
•Բանկը կատարել է եւս մեկ կարեւոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգն ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի:

2023-ի ընթացքում Evocabank-ն իրականացրել է հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող տասնյակ նախագծեր, այդ թվում`  

•Բանկը նվիրաբերել է 120 մլն դրամ Fab Lab Armenia-ին։ Այն, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի կողմից ստեղծված «խելացի» արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով եւ նյութերով։
•Evoca-ն Երեւան համայնքին փոխանցել է 254 մլն ՀՀ դրամ մենապայքարային մարզաձեւերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի վերանորոգման համար:
Տարվա ընթացքում Բանկն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնցից`
•Global Finance-ը միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին շնորհել է միանգամից 4 մրցանակ՝
oԼավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023
oԼավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023
oԼավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023
oԼավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023
•Global Business & Finance Magazine ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2023թ.-ի Ամենանորարար թվային բանկը Հայաստանում:

2024 թվականին Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարությանը եւ ընդհանուր բիզնես մոդելին՝ նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցելով Ֆինանսական ծառայությունները պարզ, արագ եւ հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձեւաչափով եւ դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:

Բաժնետերերի ժողովի որոշման համաձայն` Բանկի Խորհրդի կազմը մնացել է անփոփոխ:

260