Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնը հրապարակել է 2023թթ. հունվար, փետրվար և մարտ ամիսներին անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Ըստ այդ հարցումների Հայաստանում խոսքի ազատությունը վերջին 6 ամիսների ընթացքում հարցվածների 56%-ի կարծիքով բարելավվել է։ Ըստ հարցվածների 43%-ի կոռուպցիայի դեմ պայքարը 2023թ.-ի հունվար-մարտի արդյունքներով վերջին 6 ամիսների ընթացքում բարելավել է։ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը լավ է գնահատվել հարցվածների 88%-ի շրջանում, որը 2018թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

ԵՄ երկրների հետ հարաբերությունների վիճակը նույնպես բարելավվել է՝ հասնելով հարցվածների 86%-ի մակարդակին: Հարցվածների 50%-ը կարծում է, որ ՀՀ—ՌԴ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը լավ է: ՀՀ-ի և Թուրքիայի միջև ներկա վիճակը ևս բարելավվել է՝ ներկայումս հարցվածների 23%-ը գնահատել է լավ:

653